00:00:00

Իմ հավատարմությունն ու աջակցությունն եմ հայտնում Մայր Աթոռին և Վեհափառ Հայրապետին. Տեր Հուսիկ

17:06, 15 հունվար 2026 Քաղաքականություն

Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հուսիկ քահանան իր անվերապահ աջակցությունն է հայտնել Ամենայն հայոց կաթողիկոսին։

«Ես` Տեր Հուսիկ քահանա Հարությունյանս, իմ որդիական անվերապահ հավատարմությունն ու աջակցությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գահակալին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին։

Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցուց աղոթում և հայցում եմ Աստծու Աջի հովանին մեր Մայր Եկեղեցու, մեր ժողովրդի համար և իմ զորակցությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր մեր հավատի ու ազգային ինքնության պաշտպանության դիրքերում են»,- նշել է Տեր Հայրը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր