00:00:00

Խոշոր ավտովթար-հրդեհ Երևանում. կա վիրավոր. Mitsubishi-ի վարորդը եղել է խմած

16:41, 05 մարտ 2018 Պատահարներ

Այսօր՝ մարտի 5-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։40-ի սահմաններում Նաիրի Զարյան և Գրիբոյեդով փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Մոսկովյան 1-ին նրբանցքի բնակիչ՝ 56-ամյա Սոս Քոչարյանի վարած Volkswagen մակնիշի 34 AN 351 համարանիշի և Արարատի մարզի Շահումյան գյուղի Սայաթ Նովա փողոցի բնակիչ՝ 34-ամյա Սերյոժա Մարգարյանի վարած Mitsubishi մակնիշի 17 CP 007 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mitsubishi-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, անցել հետիոտնի համար նախատեսված վայրով և բախվել բնակելի շենքի պատին, ինչի հետևանքով էլ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Վթարի հետևանքով Mitsubishi-ի ուղևոր՝ Արտաշատ քաղաքի բնակիչ, 33-ամյա Արա Հովսեփյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Mitsubishi-ի վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության։ Պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր