Ռուսաստանի ԱԳՆ կանչել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյնի Դհոլակիային: Դրա մասին ТАСС-ին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարությունը:
«Մոսկվայում Մեծ Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն»,- հայտարարել է նախարարությունը:
Ինչպես նախկինում նշել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Լոնդոնը, «քննարկելով Ուկրաինայում հրադադարի անհրաժեշտությունը, պարզապես ցանկանում է կրկին սակարկել Կիևի ռեժիմին աջակցելու լրացուցիչ ժամանակ՝ դրա էությունը պահպանելու համար»: