00:00:00

ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ռшզմական միջամտությունը կարող է տեղի ունենալ առաջիկա 24 ժամվա ընթացքում․ Reuters

21:15, 14 հունվար 2026 Քաղաքականություն

ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ռազմական միջամտությունը հավանական է. ըստ եվրոպացի պաշտոնյաների՝ այն կարող է տեղի ունենալ առաջիկա 24 ժամվա ընթացքում: Այս մասին հայտնել է Reuters-ը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանում ցուցարարներին հորդորել էր շարունակել բողոքի ակցիաները՝ վստահեցնելով, որ օգնությունը ճանապարհին է։

Իր հերթին Daily Mail-ը գրել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործող «Միասին՝ ընդդեմ միջուկային Իրանի» կազմակերպությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին է տրամադրել Իրանում 50 ռազմական թիրախների ցանկն ու դրանց տեղակայման վայրերը։

Պարբերականի տեղեկություններով՝ փաստաթղթում նշված են Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարական կետերի հստակ կոորդինատները։

Թիրախների ցանկում են նաև 23 ռազմաբազաներ, որոնք տեղակայված են Թեհրանի վարչական շրջաններում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ բողոքի ցույցերն Իրանում սկսվել են 2025 թ. դեկտեմբերի վերջին իրանական ռիալի կտրուկ արժեզրկման և հիպերինֆլյացիայի պատճառով։ Սկզբում բողոքի ցույցերի հիմնական թեման դարձել են փոխարժեքի կտրուկ տատանումները և դրանց ազդեցությունը մեծածախ ու մանրածախ գների վրա: Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացել են քաղաքական բնույթ՝ թիրախավորելով Իրանի ներկայիս քաղաքական համակարգը:

Երկրում սահմանափակված է ինտերնետի հասանելիությունը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ձեռնարկել շատ խիստ միջոցներ, եթե Իրանի իշխանությունները սկսեն այս շաբաթ մահապատժի ենթարկել կառավարության դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին։

Հունվարի 13-ին Թրամփը զգուշացրել էր, որ իրանցի պաշտոնյաները «մեծ գին կվճարեն» ցանկացած բռնության համար, և խոստացել է Իրանցի քաղաքացիներին, որ «օգնությունը ճանապարհին է»։ Նա ասել էր, որ կչեղարկի իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները, մինչև սպանությունները չդադարեն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր