00:00:00

Մայրաքաղաքի հանրային տրանսպորտի որոշ երթուղիներում առավոտյան եղել են ուշացումներ. Քաղաքապետարանից հայցում են ուղևորների ներողամտությունը

14:01, 14 հունվար 2026 Հասարակություն

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է.

«Հարգելի՛ քաղաքացիներ,

հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները և մայրաքաղաքի փողոցների որոշ հատվածներում մերկասառույցի առկայությունը, ինչպես նաև դրանց արդյունքում առաջացած խցանումները՝ մայրաքաղաքի հանրային տրանսպորտի որոշ երթուղիներում առավոտյան եղել են ուշացումներ:

Տեղեկացնում ենք, որ այս պահին մայրաքաղաքի հանրային տրանսպորտն աշխատում է բնականոն հունով։

Հասարակական տրանսպորտի ողջ տեղաշարժը հասանելի է "Yandex" և "2GIS" հարթակներում։

Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ուղևորների ներողամտությունը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր