00:00:00

Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահանջը. ԱՍՀՆ

19:07, 13 հունվար 2026 Հասարակություն

2026 թվականի հունվարի 1-ից սոցիալական փաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահանջը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Սոցիալական փաթեթի շահառուն կարող է իր սոցփաթեթի գումարները (օրինակ, ամսական 6000 դրամը) ցանկության դեպքում ուղղել Առողջության համընդհանուր ապահովագրության համար ապահովագրավճարի մարմանը՝ դիմում գրելով գործատուին։

Սոցփաթեթի շահառուն կարող է նաև իր սոցփաթեթի միջոցներից վճարել իրեն փոխկապակցված անձի (հայր, մայր, ամուսին, զավակ, որդեգրող, որդեգրված, խնամակալ կամ խնամարկյալ) ապահովագրավճարը։

Յուրաքանչյուր տարվա ավարտից հետո շահառուն իր սոցփաթեթի հաշվում ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա միջոցները կարող է կանխիկացնել՝ նաև հաշվի առնելով նախորդ տարվա համար Ապահովագրության հիմնադրամին փոխանցված ապահովագրավճարների ընդհանուր չափը:

Կուտակված միջոցները կանխիկացնելու համար այլևս չի պահանջվում անցնել պարտադիր բժշկական զննությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր