2025 թ․ հունվար-դեկտեմբերին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (41%), Վրաստանից (13%) և Իրանից (8%)։
Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2025 թվականի դեկտեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։
2025 թվականի դեկտեմբերին Հայաստան այցելել է 139 հազար 933 զբոսաշրջիկ։Նախորդող տարի նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 130 հազար 148։