ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ ԱԳՆ, նրան հանձնվել է բողոքի հայտագիր, որում խորը վրդովմունք է արտահայտվել Վլադիմիր Սոլովյովի հայտարարությունների կապակցությամբ։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Նշենք, որ ռուս հաղորդավար և մեկնաբան Վլադիմիր Սոլովյովը հայտարարել է, որ Ռուսաստանի համար Հայաստանի կորուստը լուրջ խնդիր է և Ռուսաստանը Ուկրաինայի օրինակով կարող է հատուկ ռազմական գործողություն իրականացնել Հայաստանում։