00:00:00

ԿԳՄՍՆ-ն «Ադրբեջան» բառը փակելու համար պարզաբանում է ուզել ֆեդերացիայից

15:44, 10 հունվար 2026 Հասարակություն

«Մեր հայորդու քայլն ավելի քան պարզ է և չունի պարզաբանման կարիք»․ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայից այդպես են արձագանքել ԿԳՄՍՆ-ի հարցմանը։ Նախարարությունից դիմել էին ֆեդերացիայի նախագահին՝ պահանջելով պարզաբանում Tour de ski մրցաշարի ժամանակ հայ դահուկավազորդի կողմից իր համազգեստի վրա «Ադրբեջան» գրվածքը փակելու վերաբերյալ։

Նախարարության գրությունն ու դրա պատասխանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ հայ դահուկորդ Միքայել Միքայելյանը տուգանվել է իտալական Tour de Ski մրցաշարում մարզահագուստի վրա «Ադրբեջան» բառը կպչուն ժապավենով փակելու համար։

Նա ասել էր․ « Իմ հայրենիքն ինձ համար ավելի վեր է»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր