Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը հունվարի 12-19-ը կանխատեսվում է նորմայից ցածր 1-3 աստիճան: Այս մասին գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Կանխատեսումներն արվել են ըստ Եղանակի միջնաժամկետ կանխատեսումների Եվրոպական կենտրոնի (ECMWF)։