Flightradar-ի տվյալներով՝ Դուբայից Մոսկվա ռուսական Utair ավիաընկերության չվերթի ինքնաթիռը 7700 աղետի ազդանշան է տվել, որը վկայում է արտակարգ իրավիճակի մասին, հաղորդում է «Коммерсантъ»-ը։
Չվերթը Դուբայի Ալ Մակտում օդանավակայանից մեկնել է Մոսկվայի ժամանակով 15:48-ին և պետք է վայրէջք կատարեր Վնուկովո օդանավակայանում 21:15-ին։ Այնուհետև մոտավոր ժամանման ժամը փոխվել է մինչև 22:48-ը։ Ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց մի քանի անգամ շրջանագծել է, ապա ուղղվել դեպի Ալ Մակտում օդանավակայան, շրջանագծել օդանավակայանի մոտ, ապա ուղղվել դրա կողմ։
Utair-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ինքնաթիռը պատրաստվում էր վայրէջք կատարել մեկնման օդանավակայանում։ «Թռիչքի ընթացքում անձնակազմը, հետևելով ստանդարտ ընթացակարգերին և բացառապես անվտանգության շահերից ելնելով, որոշել է տեխնիկական պատճառներով վերադառնալ մեկնման օդանավակայան: Թռիչքի անվտանգությանը սպառնալիք չկա»,- ասված է հայտարարության մեջ։
Shot թելեգրամյան ալիքի տվյալներով՝ 2024 թվականի օգոստոսին աղետի ազդանշան տված Boeing 767-ի վրա տեխնիկական անսարքություն է հայտնաբերվել: Վնուկովոյից Դուշանբե թռիչքի ժամանակ միացել է սահքի դեմ արգելակի ցուցիչը, և ինքնաթիռը վերադարձել է Մոսկվա։