00:00:00

ԱՄՆ զինված ուժերը Ատլանտյան օվկիանոսում առգրավել են ռուսական դրոշի ներքո նավարկող նավթատարը

19:03, 07 հունվար 2026 Հասարակություն

ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը հայտարարել է Հյուսիսային Ատլանտյան օվկիանոսում «Белла 1» («Маринер») նավթատարի առգրավման մասին։

«Նավը առգրավվել է Հյուսիսային Ատլանտիկայում՝ ըստ ԱՄՆ դաշնային դատարանի տված հրամանագրի։ Այս առգրավումը հաստատում է ԱՄՆ նախագահի հրահանգը, որը ուղղված է պատժամիջոցների տակ գտնվող նավերին, որոնք սպառնում են Արևմտյան կիսագնդի անվտանգությանը և կայունությանը։ Գործողությունը իրականացվել է Ներքին անվտանգության նախարարության՝ Պատերազմի նախարարության աջակցությամբ»,- ասված է հայտարարության մեջ։

Այս հաղորդագրությունից կարճ ժամանակ առաջ Reuters-ը, հղում անելով աղբյուրին, հաղորդել է, որ ԱՄՆ առափնյա պահպանությունը գործողություն է իրականացնում լցանավը առգրավելու համար։ Գործակալության աղբյուրները նշել են, որ ռուսական ռազմական նավեր են տեղակայված լցանավի և ԱՄՆ ափային պահպանության անմիջական մոտակայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր