00:00:00

Հունվարի 8-ին Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն և միասնական աղոթք

16:23, 07 հունվար 2026 Հասարակություն

Արագածոտնի թեմը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․

«Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, տեղեկացնում ենք ամենքիդ՝ հունվարի 8-ին, ժամը 19:00-ին Արագածոտնի թեմի Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն և միասնական աղոթք:

Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը՝ աղոթելու և հայցելու Սուրբ Աստվածամոր բարեխոսությունը, անազատության մեջ հանիրավի գտնվող մեր սիրելի հոգևոր հայրերի, գերեվարված և ազատազրկված մեր զավակների, հայրենիքի, Սուրբ Եկեղեցու և ամենքի համար:

Արագածոտնի Թեմ

Հասցեն՝ Արագածոտնի մարզ, քաղաք Թալին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր