Նիկոլ Փաշինյանի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածից մեկնարկած երթին մեծամասամբ մասնակցում են պետական կառույցների աշխատակիցներ: Մեծ թիվ են կազմում նաև մարզերից եկած աշխատողները, որոնք ամենայն հավանականությամբ սեփական ցանկությամբ չեն մասնակցում երթին:


Ուշագրավն այն է, որ եկեղեցու «բարենորոգման» գործին «լծված» Փաշինյանը, ով երկու օր առաջ «տիրադավ» անունը ստացած բարձրաստիճան հոգևորականների հետ Վեհափառին հեռացնելու «ճանապարհային քարտեզ էր մշակում և ստորագրում, դեռ չի հասցրել անգամ իր ֆեյսբուքյան էջը վարողներին «կրթել»:


Մեկնարկած ուխտերթի վերաբերյալ ուղիղ միացման վերնագիրը Փաշինյանի ֆեյսբուքյան էջում ներկայացվել է որպես ուղտերթ: Միայն մի քանի րոպե անց վերնագիրն ուղղվեց:
Ի դեպ իրավապահ համակարգի Irakanum.am-ի աղբյուրների փոխանցմամբ Փաշինյանի հրավիրած ուխտերթին մասնակցում է շուրջ 2500 քաղաքացի: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ մասնակիցների գերակշիռ մասը պետական կառույցների աշխատողներ են, ապա ստացվում է՝ Կաթողիկիոսին հեռացնելու, եկեղեցին «բարենորոգելու» ճանապարհին Փաշինյանը մնացել է միայնակ, հույսը հերթական անգամ դնելով պետական կառույցների աշխատողների սակավաթիվ մարդկանց հույսին: