00:00:00

Իսպանիան և հինգ հարավամերիկյան երկրներ քննադատել են ԱՄՆ գործողությունները

19:38, 05 հունվար 2026 Հասարակություն

Բրազիլիայի, Չիլիի, Կոլումբիայի, Մեքսիկայի, Ուրուգվայի և Իսպանիայի կառավարությունները հայտարարություն են տարածել, որում ԱՄՆ-ին մեղադրում են «խաղաղության և տարածաշրջանային անվտանգության համար չափազանց վտանգավոր նախադեպ ստեղծելու մեջ, որը վտանգի է ենթարկում քաղաքացիական բնակչությանը», հաղորդում է BBC-ն։

Վեց երկրները կոչ են անում Վենեսուելայում ստեղծված իրավիճակի լուծումը գտնել խաղաղ, մասնավորապես՝ երկխոսության և բանակցությունների միջոցով։

Նրանք միաժամանակ մտահոգություն են հայտնել «միջազգային իրավունքի հետ անհամատեղելի» արտաքին վերահսկողության վերաբերյալ, որը «սպառնում է տարածաշրջանի քաղաքական, տնտեսական և սոցիալական կայունությանը»։

«Մենք մեր խոր մտահոգությունն ու մերժումն ենք հայտնում Վենեսուելայի տարածքում իրականացված միակողմանի ռազմական գործողությունների առնչությամբ, որոնք հակասում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին, մասնավորապես՝ ուժի սպառնալիքի կամ կիրառման արգելքին, ինչպես նաև պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքին, ինչպես ամրագրված է Միավորված Ազգերի Կազմակերպության Կանոնադրության մեջ», - ասված է հայտարարության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր