00:00:00

Չինաստանի զինված ուժերը ավարտել են Թայվանի շուրջ լայնածավալ զորավարժությունները

18:30, 31 դեկտեմբեր 2025 Հասարակություն

Չինաստանի բանակը ավարտել է Թայվանի շուրջ իրականացվող լայնամասշտաբ զորավարժությունները՝ կատարելով բոլոր դրված խնդիրները և ստուգելով զորքերի կարողությունները։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի (ՉԺԱԲ) Մարտական հրամանատարության Արևելյան գոտու պաշտոնական ներկայացուցիչ Լի Սին։

ՉԺԱԲ Մարտական հրամանատարության Արևելյան գոտին երեքշաբթի օրը Թայվանի շուրջ գտնվող ծովային ջրատարածքներում և օդային տարածքում անցկացրել է «Արդարության առաքելություն – 2025» լայնամասշտաբ զորավարժությունները՝ ռազմածովային, ռազմաօդային, ցամաքային և հրթիռային զորքերի մասնակցությամբ։ Զորավարժություններն ընթացել են ժամը 08:00-ից մինչև 18:00-ն՝ Թայվան կղզուց դեպի հյուսիս, հարավ-արևմուտք, հարավ-արևելք և արևելք ընկած հինգ շրջաններում։ Երկուշաբթի օրը Չինաստանի զինված ուժերը նույնպես իրականացրել էին մանևրների մի ամբողջ համալիր՝ կղզու շուրջ։

«ՉԺԱԲ Մարտական հրամանատարության Արևելյան գոտու ուժերը հաջողությամբ կատարել են «Արդարության առաքելություն – 2025» զորավարժությունների շրջանակում դրված բոլոր խնդիրները և լիարժեքորեն ստուգել են զորքերի կարողությունները՝ համատեղ համալիր գործողություններ իրականացնելու հարցում»,- հայտարարել է Լի Սին, որի խոսքերը մեջբերված են WeChat սոցիալական ցանցում՝ Արևելյան գոտու պաշտոնական էջում։

Նա նշել է, որ ՉԺԱԲ Մարտական հրամանատարության Արևելյան գոտու ուժերը, որոնք մշտապես գտնվում են բարձր մարտական պատրաստվածության վիճակում, կշարունակեն բարձրացնել մարտական պատրաստության մակարդակը, վճռականորեն կտապալեն Թայվանի անկախության կողմնակից անջատողական ուժերի և արտաքին միջամտող ուժերի մտահղացումները, ինչպես նաև անսասանորեն կպաշտպանեն պետական ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

 

ՉԺՀ կենտրոնական կառավարության և նրա կղզային նահանգի միջև պաշտոնական հարաբերությունները ընդհատվել են 1949 թվականին այն բանից հետո, երբ Չինաստանի կոմունիստական կուսակցության դեմ քաղաքացիական պատերազմում պարտություն կրած Գոմինդանի ուժերը՝ Չան Կայշիի գլխավորությամբ, տեղափոխվել են Թայվան: Կղզու և մայրցամաքային Չինաստանի միջև գործնական և ոչ պաշտոնական շփումները վերականգնվել են 1980-ականների վերջին: 1990-ականների սկզբից կողմերը սկսել են հաղորդակցվել ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով՝ պեկինյան «Թայվանական նեղուցի երկու ափերի միջև կապերի զարգացման ասոցիացիայի» և թայբեյյան «Թայվանական նեղուցով փոխանակումների հիմնադրամի» միջոցով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր