Մինչ ողջ աշխարհը վիճում էր, թե արդյոք ԱԲ-ի (Արհեստական Բանականություն) շուկան կընկնի, թե ավելի կաճի, ոչ ոքի անհայտ Impiricus ընկերությունը երեք տարում $50 հազար եկամուտը վերածեց գրեթե $15 միլիոնի։ Աճը՝ 29,738%։ Սա սխալ չէ։ Սա առաջին տեղն է Deloitte Technology Fast 500-ի թարմ վարկանիշում՝ Հյուսիսային Ամերիկայի ամենաարագ զարգացող տեխնոլոգիական ընկերությունների ցանկում։
Impiricus-ը կատարում է պարզ, բայց պայթուցիկ գործ. այն կապում է բժիշկներին դեղագործական ընկերությունների հետ՝ ԱԲ-ի միջոցով, առանց խախտելու էթիկան և օրենքները։ Հիվանդներն ավելի արագ են մուտք ստանում նոր դեղամիջոցներ, բժիշկները՝ տեղեկատվություն, իսկ դեղագործությունը՝ նրանց, ում դա իսկապես անհրաժեշտ է։ Երկրորդ տեղում գրեթե նույնքան անհավանական 29,462% աճով Ֆլորիդայից խորհրդավոր Lpt Aperture Holdings-ն է, որի մասին դեռ գրեթե ոչ ոք ոչինչ չգիտի, բացի այն, որ նա ծրագրային ապահովում է գրում, որից բիզնեսներն աճում են ասես ստերոիդներով։
Երրորդ տեղը զբաղեցնում է Սան Ֆրանցիսկոյից Horizon3.ai-ն, որը սովորեցրել է մեքենաներին ինքնուրույն գտնել կորպորատիվ պաշտպանության բացերը և անմիջապես կարկատել դրանք։ 19,939% աճ։ Այն աշխարհում, որտեղ ամեն օր 2200 ընկերություն է կոտրվում, սա պարզապես ծրագրային ապահովում չէ, այլ փրկօղակ։
Նոր թագավորներ, հին կանոններ
Թոփ-10-ից միայն մեկ ընկերությունն է ոչ ամերիկյան՝ կանադական Red Rock Regeneration-ը (12,166%), որը զբաղվում է ռեգեներատիվ բժշկությամբ։ Մյուսները բոլորը Նյու Յորքից, Սան Ֆրանցիսկոյից, Դալլասից, Դենվերից և նույնիսկ Այդահոյից են (ողջույն Gierd-ին՝ 9,651% -ով)։ Բեյ Էրիան դեռևս պահպանում է բոլոր հաղթողների 17%-ը, բայց երկար տարիներից հետո առաջին անգամ Կանադան առաջ է անցել բոլորից՝ ցուցակի 23%-ով։ Ֆլորիդան, որը ժամանակին եղել է թոփ-3 տարածաշրջաններից մեկը, ընդհանրապես դուրս է մնացել առաջին տասնյակից։
Տարվա գլխավոր հերոսը՝ Արհեստական Բանականությունն է։ Եթե անցյալ տարի ԱԲ-ն համեստ տեղ էր զբաղեցնում վիճակագրության մեջ, ապա այժմ այն արդեն չորրորդ տեղում է ոլորտների շարքում և տվել է ամենահաստ միջին աճը՝ 407%։ Ֆինթեքն ու լայֆ-սայենսը փոխել են տեղերը. ֆինթեքը մի փոքր դանդաղել է (թեև Նյու Յորքից Farther-ը դեռևս ցույց է տվել 11,968%), իսկ բիոտեխնոլոգիան առաջ է անցել։
Իսկ ու՞ր են հսկաները
Նրանք գրեթե չկան։ Վարկանիշային ընկերությունների 70%-ը մասնավոր են, դրանցից շատերը նույնիսկ չեն բացահայտում եկամտի ճշգրիտ թվերը։ Սրանք ոչ OpenAI են, ոչ Nvidia։ Սրանք նրանք են, ովքեր գործիքներ են ստեղծում գործիքների համար. Cyera-ն պաշտպանում է տվյալները (11,823%), Warmly-ն տաքացնում է լիդերը արհեստական բանականությամբ (10,460%), Parafin-ը մեկ կտտոցով վարկեր է տրամադրում փոքր բիզնեսին (9,594%)։