00:00:00

ԱԺ գավաթակիր է դարձել Սոս գյուղի միջնակարգ դպրոցի թիմը

02:12, 01 հունիս 2018 Սպորտ

Մայիսի 31-ին տեղի է ունեցել «Ազգային ժողովի գավաթ»-ի խաղարկության փակման արարողությունը: Փակման արարողությանը մասնակցել է ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը: Թեթև ատլետիկայի մրցումներին հանրապետության շրջաններից և Ստեփանակերտից մասնակցած  8 թիմերի ցուցաբերած արդյունքներով առաջին տեղը զբաղեցրել է Մարտունու Սոս գյուղի միջնակարգ դպրոցի թիմը, երկրորդ տեղը` Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի թիմը և երրորդ տեղը`  Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի թիմը: Երրորդ տարին անընդմեջ հաղթող ճանաչված Սոս գյուղի Հայկ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի թիմին, ԱԺ գավաթի խաղարկության կանոնակարգի համաձայն, գլխավոր մրցանակը՝ ԱԺ գավաթը, հանձնվել է մշտապես: Աժ կողմից մրցանակներ են ստացել նաև անհատական լավագույն արդյունքներ ցուցաբերած 3 մարզիկ: ԱԺ գավաթը հաղթող թիմին է հանձնել է խորհրդարանի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած թիմերն արժանացել են ԱԺ պատվոգրի և հուշանվերի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր