00:00:00

Ձյան տեղումների ժամանակ ճանապարհները հնարավոր է մաքրել, երբ ձյան շերտի հաստությունը 3-4 սմ-ից ավելի է. «Ճանապարհային դեպարտամենտ»

20:08, 29 դեկտեմբեր 2025 Հասարակություն

Ձյան տեղումների ժամանակ ճանապարհները հնարավոր է մաքրել, երբ ձյան շերտի հաստությունը 3-4 սմ-ից ավելի է։ Այս մասին հայտնել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:
 
«Մաքրմանը հաջորդում են աղով, ավազով մշակման աշխատանքները։ Երկարատև ձյան տեղումների ժամանակահատվածում գործընթացը կատարվում է պարբերաբար։
 
Երբ ջերմաստիճանը նվազում է -7С°-ից, աղը կորցնում է հալոցք առաջացնելու իր հատկությունը և աղ-ավազային խառնուրդն ավելի ուշ է ներգործում։ -7С° և ավելի ցածր ջերմաստիճանի դեպքում օգտագործվում են ավազ և խարամ, որոնց տարածումը ձյան շերտի վրա ավելացնում է ավտոմեքենաների անվադողերի հպումը ճանապարհածածկույթին։
 
Եղանակային շատ ցածր ջերմաստիճանի դեպքում ճանապարհի սառցակալումը հնարավոր չէ կանխել։
 
Հորդորում ենք վարորդներին լինել առավել զգոն, երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վարեք դանդաղ, պահպանեք սովորականից առավել մեծ հեռավորություն դիմացի մեքենայից, ինչպես նաև մի՜ չխոչընդոտեք ձմեռային սպասարկում իրականացնող կապալառու կազմակերպությունների աշխատակիցների աշխատնքներին և հետևեք բոլոր հրահանգներին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր