Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ներկայումս որևէ պայմանավորվածություն չկա Դոնբասից Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերման վերաբերյալ, ինչպես դա ցանկանում է Ռուսաստանը: Նա ընդգծել է, որ կգործի Ուկրաինայի շահերին համապատասխան։
«Դոնբասից դուրսբերման վերաբերյալ. տեսեք, նորություն չէ, որ Ռուսաստանը դա է ուզում: Նրանց վարդագույն երազանքներն այն են, որ մենք լիովին հեռացվենք մեր երկրից: Այդ երազանքները տարիներ շարունակ գոյություն ունեն: Բայց մենք ունենք մեր սեփական հողը, մեր սեփական տարածքային ամբողջականությունը, մեր սեփական պետությունը և մեր սեփական շահերը: Մենք կգործենք Ուկրաինայի շահերին համապատասխան», - ասել է Զելենսկին՝ ըստ NV.ua-ի: