00:00:00

Հայաստանը ցանկանում է ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրել Իրանի հետ․ վարչապետ

18:06, 29 դեկտեմբեր 2025 Հասարակություն

Հայաստանը ցանկանում է ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրել Իրանի հետ։ Այս մասին դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա բարձր է գնահատել Թեհրանի հետ հարաբերությունների դինամիկ զարգացումը։ «Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են և մենք ցանկություն ունենք նաև Իրանի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրել», - հավելել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանը 2025 թվականի սկզբին ստորագրել է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության խարտիան, իսկ վերջերս՝ Եվրամիության հետ՝ ռազմավարական գործընկերության օրակարգը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր