00:00:00

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների թափուր պաշտոնները համալրվել են

14:27, 29 դեկտեմբեր 2025 Հասարակություն

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 29-ի արտահերթ նիստում Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամներ նշանակելու եւ ԿԸՀ 2022 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 89-ա որոշման մեջ փոփոխություններ է կատարել՝ համալրելով մի շարք Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների թափուր պաշտոնները։

ԿԸՀ–ից NEWS.am–ին հայտնում են, որ Սյունիքի մարզի Գորիս համայնքի թիվ 34 ԸԸՀ-ի անդամի թափուր պաշտոնը համալրել է Դավիթ Անդրանիկի Գասպարյանը

Շիրակի մարզի Արթիկ համայնքն ընգրկող թիվ 33 ԸԸՀ-ի անդամի թափուր երկու պաշտոնները համալրել են Վաղինակ Արամի Հովհաննիսյանը և Սարգիս Արհեստակի Խաչատրյանը

Շիրակի մարզի Գյումրի համայնքն ընդգրկրող թիվ 32 ԸԸՀ-ի անդամի թափուր պաշտոնը համալրել է Անահիտ Սեյրանի Արտոյանը

Շիրակի մարզի Գյումրի համայնքն ընդգրկրող թիվ 30 ԸԸՀ-ի անդամի թափուր երկու պաշտոնը համալրել են Սարգիս Սամվելի Մեքինյանը և Նարինե Սարգսի Ղազարյանը

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքն ընդգրկող թիվ 27 ԸԸՀ-ի անդամի թափուր երկու պաշտոնները համալրել են Վարդուհի Անդրանիկի Արսենյանը և Գոռ Համլետի Գևորգյանը

Երևանի թիվ 4 ԸԸՀ-ի անդամի թափուր պաշտոնը համալրել է  Արամ Աշոտ Խաչատրյանը

Երևանի թիվ 2 ԸԸՀ-ի անդամի թափուր պաշտոնը համալրել է Լիլիթ Մարտինի Մանուկյանը

Քվեարկություններն իրականացվել են  նախապատվության քվեակարգով։

Սյունիքի մարզի Կապան համայնքն ընդգրկող թիվ 35 ԸԸՀ-ի անդամի թափուր պաշտոնն ապրիորի համալրել է Էդգար Յուրիկի Հարությունյանը, իրենից բացի այս աշտոնի համար դիմող չի եղել։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր