00:00:00

Մահացել է Անժելա Թովմասյանի հայրը

17:43, 28 դեկտեմբեր 2025 Հասարակություն

Մահացել է լրագրող, «Հայելի» մամուլի ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանի հայրը՝ Վարդան Թովմասյանը։

Վարդան Թովմասյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 30-ին, ժամը 17.00-ին Երևանի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտի արարողությունը դեկտեմբերի 31-ին՝ նույն վայրում:

Վարդան Թովմասյանը ծնվել է 1945թ.-ին Սիրիայում: 1947թ.-ից բնակվում է Արարատի մարզի Դարակերտ գյուղում: Մասնագիտական գործունեության մեծ մասը կապված է եղել իրավապահ համակարգում աշխատանքի հետ: 29 տարի ծառայել է ԽՍՀՄ Ներքին գործերի նախարարության համակարգում: Վարդան Թովմասյանը Հրայր, Աշոտ և Անժելա Թովմասյանների հայրն է:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր