Երևանում ձյուն է տեղում։ Երևանում ձյան տեղումները կշարունակվեն ամբողջ գիշերվա ընթացքում և առավոտյան ժամերին, կեսօրին մոտ աստիճանաբար կդադարեն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ասել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Նշենք, որ այսօր երեկոյից հանրապետության ողջ տարածքում ձյուն է տեղում: