00:00:00

Աղվան Վարդանյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն

21:26, 26 դեկտեմբեր 2025 Հասարակություն

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հրավիրվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։

Ծանուցում է ուղարկվել նաև նրա կնոջը՝ Վարդուհի Վարդանյանին, դստերը՝ Անի Վարդանյանին, որդուն՝ Վահե Վարդանյանին, Ցողիկ Բեժանյանին։ Վարչոությունը Վարդանյանի գույքի վերաբերյալ ուսումնասիրություն է կատարել, նրան էլ դատախազություն է հրավիրել ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև` հայտարարագիր:

«Ներկայանալ անհրաժեշտ է 2025 թվականի դեկտեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին»,- նշվում է ծանուցման մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր