Բացահայտվել է 114 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
33 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
10-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, թմրանյութի հայտնաբերման,
9 դեպք՝ խարդախության,
8 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման,
6 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
5 դեպք՝ հոգեկան ներգործության,
4-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, ինքնիրավչության,
3-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, վստահված գույքի հափշտակման, փաստաթղթի կեղծիքի,
2-ական դեպք՝ բնակարանային գողության, խուլիգանության, հետամտելու։
Բացահայտվել է նաև համակարգչային հափշտակության, դրամանենգության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, զենք-զինամթերքի առգրավման, հրազենի ապօրինի շրջանառության, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
2 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության։
Հայտնաբերվել է 8 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 13 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 13 ավտովթար․ 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։