car.mia.gov.am հարթակում տրանսպորտային միջոցի առցանց առուվաճառքի գործարքները հատել են 500-ի շեմը։
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Տրանսպորտային միջոցի առցանց առուվաճառքի հարթակը ՆԳ նախարարության որդեգրած թվայնացման գործընթացի շրջանակում պետական համակարգում կյանքի կոչված առաջին և խոշոր նախագծերից մեկն է։ Եվ արդեն 4 ամիս է՝ հարթակի շնորհիվ քաղաքացիները հնարավորություն ունեն առանց Հաշվառման-քննական բաժին այցելելու՝ ցանկացած վայրից, ցանկացած ժամի պարզեցված ընթացակարգով իրականացնել տրանսպորտային միջոցի ձեռք բերման, վաճառքի ու գրանցման գործընթացն ընդամենը մի քանի րոպեում»,-գրել է խոսնակը հիշեցնելով, որ ՆԳ նախարարության և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության արդյունավետ համագործակցության արդյունքում car.mia.gov.am հարթակը՝ PMI Project Management Awards 2025 մրցանակաբաշխության շրջանակում հաղթող է ճանաչվել «Նորարարական նախագիծ» անվանակարգում