00:00:00

Լարված իրավիճակ Երևանում․ Բաբաջանյան փողոցի մի քանի բազմաբնակարանային շենքեր ու դպրոց զրկված են կենսական խմելու ջրից

20:51, 22 դեկտեմբեր 2025 Հասարակություն

Այսօր՝ դեկտեմբերի 22-ի վաղ առավոտից դադարեցվել է Բաբաջանյան փողոցի 26/4 շենքի և հարևանությամբ գտնվող երկու բազմաբնակարանային շենքերի ու հարևանությամբ գտնող դպրոցի կենսական նշանակություն ունեցող խմելու ջրի ջրամատակարարումը։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում բնակիչները ասում էին․ «Մի քանի օր էր խմելու ջրի խողովակը վնասվել էր ու խմելու ջուրը անխնա հոսում էր։ Մենք էլ բազմիցս զանգահարցեինք «Վեոլիա ջուր» սակայն այդպես էլ խնդիրը չլուծեցին ու այսօր էլ եկել են «չիվի» խփել, ջրերը փակել ու հեռացել։ Այս պահին դպրոցը և շուրջ 150 բնակարան զրկված է խմելու ջրից ու «Վեոլիա ջրից» էլ պատասխանում են, որ վթարի մասին իրենց ոչ մեկ չի տեղեկացրել ու իրենք չեն փակել ջուրը։
Բոլորս պարտաճանաչ վճարում ենք սպառված ջրի վարձը, եթե անգամ չենք վճարում մյուս ամիս մի բան էլ ավել են գրում՝ դա ենք վճարում, բայց հիմա տեսնում ենք, թե ինչպիսի պատասխան են մեզ տալիս։ Որոշ ժամանակ առաջ էլի վթար էր եղել, եկան «չիվի» խփեցին, բետոնը քանդած թողեցին ու գնացին։ Էդ մարդիկ «չիվի» խփելուց ու ջրամատակարարումը դադարեցնելուց բացի այլ բան չգիտեն։ Պահանջում ենք անհապաղ լուծեն այս հարցը, թե չէ որ այսքան բնակիչ ոտքի կանգնեց, հաստատ մի այնպիսի բողոքի ակցիա կանենք, որ կափսոսան, թե ինչի էս խնդիրը օր առաջ չեն լուծել»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր