00:00:00

Ադրբեջանը հայտարարել է, որ «արագացված տեմպերով կառուցում է է Զանգեզուրի միջանցքը»

19:16, 22 դեկտեմբեր 2025 Հասարակություն

«Զանգեզուրի միջանցքի շինարարությունը Ադրբեջանում շարունակվում է արագացված տեմպերով»,- ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստում հայտարարել է այդ երկրի վարչապետ Ալի Ասադովը։

Ասադովը հայտարարել է, որ սկզբնապես «15 միլիոն տոննա թողունակությամբ այդ երկաթուղին կդառնա Միջին միջանցքի գլխավոր զարկերակը»։

 «Ուրախալի է նշել, որ Կարս-Նախիջևան երկաթուղու հիմնաքարը դրվել է օգոստոսին։ Այդ երկաթուղին Զանգեզուրի միջանցքի մի մասն է։ Երթուղին կսպասարկի ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Թուրքիային, և այլ երկրներին»,- ասել է նա՝ կասկածի տակ դնելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր