Շատ շնորհակալ եմ, Վլադիմիր Վլադիմիրովիչ, հրավերի համար։ Մենք միասին անցկացրինք երկու շատ լարված օր՝ թե՛ Եվրասիական տնտեսական միության, թե՛ ԱՊՀ ձևաչափով, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։
«Իհարկե, շատ կարևոր որոշումներ են ընդունվել»,- նշել է նա։
«Մեր տարածաշրջանում շատ կարևոր և, բարեբախտաբար, դրական զարգացումներ են տեղի ունենում։ Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Ձեր աջակցության համար։
Եվ ինչպես մենք քննարկել ենք օգոստոսի 8-ից հետո մեր հեռախոսազրույցում, ձեռք բերված խաղաղությունը նոր հնարավորություններ է բացում Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար, և դա արդեն տեղի է ունեցել, քանի որ գնացքներն արդեն տարանցիկ ճանապարհով անցնում են Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանով»,- նշել է Փաշինյանը։