00:00:00

Գործարկվել է նոր եռալեզու պորտալ՝ հայկական ապրանքանիշերի համար՝ www.borninarmenia.am

12:11, 22 դեկտեմբեր 2025 Հասարակություն

Գործարկվել է, իր տեսակի մեջ եզակի, www.borninarmenia.am  եռալեզու պորտալը, որը համախմբում է չորս հայտնի հայկական խնամքի միջոցների և շարֆերի ապրանքանիշեր՝ NUARD, MIHR, ANAHIT nature և ETIUNI։

Կայքը ներկայացնում է յուրաքանչյուր ապրանքանիշի ամբողջական տեսականին, նկարագրությունը, ինչպես նաև առանձին բլոգեր՝ ապրանքանիշերի և ապրանքատեսականու մասին։ Օգտատերերը կարող են գտնել խնամքի միջոցների օգտագործման խորհուրդներ, նոր հավաքածուների մասին թարմացումներ և գաղափարներ իրենց առօրյա խնամքի համար։

Պորտալը ապահովում է հարմար և ինտուիտիվ օնլայն գնումների հնարավորություն. հաճախորդները կարող են մեկ հարթակում հեշտությամբ ձեռք բերել Հայաստանի ամենահայտնի և պահանջված խնամքի միջոցները, մետաքսե և քաշմիրե շարֆերը, մոմերը և աքսեսուարները։ Առկա են նաև հարմար վճարման և արագ առաքման տարբերակներ, ինչը գնումների գործընթացը դարձնում է արագ ու հարմար։

«Այս պորտալը առանձնահատուկ է ոչ միայն այն պատճառով, որ ներկայացնում է բացառապես հայկական արտադրանք, այլև այն պատճառով, որ ունի պարզ, գրավիչ և ինտուիտիվ մենյու, որը հեշտացնում է հաճախորդների համար ապրանքների ընտրությունն ու գնումների գործընթացը: Մեր նպատակն է բարձրորակ հայկական արտադրանքը հասանելի դարձնել բոլորի համար, թե Հայաստանում, թե արտերկրում, ինչպես նաև նպաստել հայկական բրենդների ճանաչմանը միջազգային շուկայում:

Այս հարթակը կդառնա անկասկած լավագույն միջոցը, որպեսզի հայկական արտադրանքը ճանաչվի ավելի լայն շրջանակներում և հասանելի լինի թե տեղական, թե միջազգային գնորդների համար »,- նշեց Ա. Արևյանը, borninarmenia.am պորտալի և NUARD, MIHR, ANAHIT nature և ETIUNI ապրանքանիշերի համահիմնադիր։

 

Պորտալում առկա ապրանքանիշերի առանձնահատկությունները.

NUARD –բնական և արդյունավետ խնամքի միջոցներ՝ ամենօրյա օգտագործման համար, ինչպես նաև մետաքսե և քաշմիրե շարֆեր, բնական մոմեր ու աքսեսուարներ։

MIHR – ժամանակակից և էկոլոգիապես մաքուր արտադրանք ստեղծված տղամարդկանց համար:

ANAHIT nature – բուսական բաղադրիչներով խնամքի միջոցներ, մետաքսե շարֆեր:

ETIUNI – մաշկի խնամքի նոր մոտեցում՝ 40+ տարիքի կանանց համար ` հաշվի առնելով ժամանակակից պահանջները և տեխնոլոգիաները։

 

 «ՕՐԳԱՆԻԿ ԼԱԲ» ՍՊԸ

22/12/2025թ.

www.borninarmenia.am

հեռ.՝ +374 77 007 044

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր