Այսօր տեսակցեցի Տեր Վրթանեսին՝ փոխանցելով քաջառողջության ձեր բյուր մաղթանքները: Այս մասին հայտնել է Հայր Զաքարիան, ով այսօր տեսակցել է տեր հորը։
«Վտանգն արդեն անցյալում է: Մաղթենք Տեր Հորը շուտափույթ ապաքինում:
Շնորհակալություն ձեր աղոթքների համար»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ Մայր Աթոռում Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանի ինքնազգացողությունը վատացել էր։ Հոգևորականին շտապօգնության մեքենայով տեղափոխել էին Երևանի բժշկական կենտրոններից մեկը, որտեղ կատարել էին սրտի ստենդավորում։