00:00:00

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, լիարժեք մասնակցության համար դռները բաց են

10:44, 19 դեկտեմբեր 2025 Քաղաքականություն

Հայաստանը եղել և մնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դաշնակից և դները բաց են հանրապետության լիարժեք մասնակցության համար: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը:

«Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը։ Մենք հույս ունենք, որ Հայաստանը մոտ ապագայում կվերադառնա և լիարժեք կմասնակից ՀԱՊԿ աշխատանքներին։ Դրա համար կան բոլոր պայմաններն ու նախադրյալները. մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանի ժողովուրդը հետաքրքրված է Եվրասիայում անվտանգության ընդհանուր տարածքի ստեղծմամբ։

Ավելին, նոյեմբերին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն տարածեց, որ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չկա», - ասել է նա՝ պատասխանելով կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու հնարավորության մասին հարցին։

Տասմագամբետովը նշել է, որ Հայաստանը դադարեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներում, ինչը արտացոլում է Հայաստանի քաղաքական ղեկավարության ներկայիս դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ։

«Սա անկախ և ինքնիշխան պետության որոշում է, որի վրա ոչ մի այլ պետություն կամ կազմակերպություն չի կարող ազդել», - հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր