Միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը ՀՀ գործող իշխանության ձեռնարկած հակաեկեղեցական արշավի զարգացումներին է անդրադարձել՝ շեշտելով՝ Նիկոլ Փաշինյանն օրենքից դուրս է գործում։
«ՀՀ իշխանությունների այսօրվա վարքագիծը հստակ փաստում է, որ Փաշինյանն այլևս դուրս է օրենքի շրջանակներից։ Նա ոչ միայն հանդես է գալիս որպես օրինազանց, այլև, դատելով ամենից, մտադիր է ոտնահարել ինչպես եկեղեցական կանոնները, այնպես էլ Հայաստանի Սահմանադրությունը։
Ես հետևում եմ այս ամոթալի իրադարձություններին և իմ լիակատար զորակցությունն եմ հայտնում Մայր տաճարում գտնվող իմ բարեկամներին։
Հստակեցնեմ՝ կառավարության գործողությունները հակասում են Եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածին և ամբողջությամբ դուրս են թե՛ Հայաստանի ներպետական օրենսդրության, թե՛ միջազգային իրավունքի տիրույթից։
Ամո՛թ բոլոր նրանց, ովքեր կատարում են այս ապօրինի հրամանները»։