Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 8 հոգանոց պատվիրակություն 3 օրով կմեկնի Եգիպտոս, որը կգլխավորի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Որոշման մեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
- Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև միջկառավարական համատեղ հանձնաժողովի 6-րդ նիստին մասնակցելու նպատակով 2025 թվականի դեկտեմբերի 20-23-ը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն (Կահիրե) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։
- Պատվիրակության անդամների՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել՝
1) Գևորգ Պապոյանի և Ժակ Հակոբյանի ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.
2) Լիլիթ Սարոյանի ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.
3) Էլիզ Գևորգյանի ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.
4) Դավիթ Միրզախանյանինը` Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.
5) Անգելինա Հովհաննիսյանինը` Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.
6) Հասմիկ Սաֆարյանինը` Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարա– րությանը հատկացված միջոցների հաշվին.
7) Ալիսա Հայրապետյանինը` Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին հատկացված միջոցների հաշվին։
- Ընդունել ի գիտություն, որ Գևորգ Պապոյանի, Ժակ Հակոբյանի, Լիլիթ Սարոյանի և Էլիզ Գևորգյանի՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետություն գործուղման գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
- Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո հնգօրյա ժամկետում ներկայացնել Եգիպտոսի Արաբական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայասանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի։