00:00:00

Դավիթ Առուշանյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

17:28, 18 դեկտեմբեր 2025 Քաղաքականություն

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետի տեղակալների, աշխատակազմի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ։
📑Կարևորելով բոլոր բնագավառներում տարեվերջյան աշխատանքների լիարժեք իրականացումն ու արդեն մեկնարկած ծրագրերի առանց թերացումների ավարտը՝ Դավիթ Առուշանյանն աշխատակազմի ոլորտային պատասխանատուներին հանձնարարել է լինել հետևողական և անել հնարավորը ձգձգումներն ու քաշքշուկները բացառելու համար։
💬«Տարին մոտենում է ավարտին, մենք պետք է բոլոր ոլորտներին ուշադիր լինենք և ողջ տարվա տքնաջան աշխատանքն ավարտենք պատշաճ կերպով, չպետք է որևէ տեղ թերանանք։ Այսօր Կառավարությունը 1,5 մլրդ դրամ գումար հատկացրեց Շիրակի մարզպետի աշխատակազմին՝ սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման նպատակին, 24 ծրագրերի մասին է խոսքը, այս 2 ու կես տասնյակ ծրագրերի շրջանակում միայն, մարզում շուրջ 2 մլրդ 700 մլն դրամի աշխատանք է կատարվել, ոլորտային պատասխանատուներին հանձնարարությունս է՝ փաթեթները ստուգել և հատկացնել նախատեսված գումարները»,- նշել է Դավիթ Առուշանյանը։
✅Մարզպետը հանձնարարել է պատասխանատուներին հետևողական աշխատանք տանել նաև 2024-2025թթ․ կարկտահարությունից տուժած տնտեսություններին աջակցելու նպատակով հաստատված կարգով նախատեսված աշխատանքների իրականացմանը և ակտերի լրացման գործընթացն ավարտել, որպեսզի հնարավոր լինի արագ մեկնարկել գումարների հատկացումը, նույն կերպ ավարտել նաև «Բուսաբուծության աջակցության տրամադրման ծրագրի» շրջանակներում փոխհատուցման տրամադրման գործընթացը։ Ծրագրից օգտվել է 5 համայնքի 1987 շահառու, 9500 հա-ի դիմաց փոխհատուցումը կազմել է 685 մլն դրամ։
✔️Անդրադառնալով մարզպետի աշխատակազմի ենթակայության հաստատությունների գործունեությանը՝ Դավիթ Առուշանյանը հանձնարարել է կրթական, առողջապահական ու մշակութային բոլոր հաստատություններին հանձնարարական իջեցնել աշխատավարձերի ժամանակին վճարումից զատ՝ տնտեսված միջոցների առկայության դեպքում վճարել հավելավճարներ՝ մոտեցման մեջ պահպանելով հավասարաչափության սկզբունքը։
Գործակարգավարական խորհրդակցության շրջանակենրում պատասխանատուներին տրվել են այլ հանձնարարականներ ևս։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր