00:00:00

Դավիթ Համբարձումյանի և նրա աջակիցների դեմ ճնշումները շարունակվում են. փաստաբանն ահազանգում է

12:44, 18 դեկտեմբեր 2025 Քաղաքականություն

Փաստաբան Գայանե Պապոյանը գրել է.

«Տեղեկացնում ենք, որ Դավիթ Համբարձումյանի և նրա աջակիցների դեմ ճնշումները շարունակվում են։

Այսպես,

մի քանի օր է, ինչ Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ աշխատակիցների կողմից իրականացվում են ակտիվ գործողություններ՝ Դավիթ Համբարձումյանի աջակիցներին «զրույցի» կանչելու և տարաբնույթ խոսակցություններ վարելու համատեքստում, ինչն ակնհայտորեն կրում է քաղաքական ճնշման, անձանց վախեցնելու և հաշվեհարդարի բնույթ։ Այդ ամենի նպատակը մեկն է՝ կանխել մարդկանց՝ սահմանադրորեն երաշխավորված հավաքներին մասնակցելու իրավունքի գործուն իրացումը, քանի որ հատկապես թիրախավորվում են այն քաղաքացիները, ովքեր բաց, խաղաղ և սահմանադրական ճանապարհով բարձրաձայնել են իրենց դիրքորոշումը սեպտեմբերի 26-ի հանրային հավաքի ընթացքում՝ պաշտպանելով իմպիչմենտի գործընթացը։

Այն, ինչ այսօր ներկայացվում է որպես «օրինական օպերատիվ գործունեություն», իրականում վերածվել է քաղաքական այլախոհության դեմ ուղղված գործիքակազմի։

Արձանագրում ենք, որ այս ամենը

🔹 ընտրովի արդարադատություն է,

🔹 քաղաքական հետապնդում է։

Պահանջում ենք՝ դադարեցնել ոչ իրավական դրդապատճառներով իրականացվող այդ գործողությունները և ապահովել քաղաքացիների իրավունքների լիարժեք իրագործումը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր