00:00:00

Շքամուտքը մաքրելու հարցով վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմիական նյnւթ է լցրել 31-ամյա հարևանուհու դեմքին

11:57, 18 դեկտեմբեր 2025 Հասարակություն

Դեկտեմբերի 15-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանություն է դիմել Երևանի բնակիչ 31-ամյա Մելինե Ս․-ն և հայտնել, որ իր հարևանը անհանգստացնում է իրեն, իսկ քիչ անց օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Մելինե Ա․-ն «քիմիական այրվածք դեմքի շրջանում, 1-ին, 2-րդ աստիճան, մոտավորապես 2% մարմնի մակերես» ախտորոշմամբ  տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 18։00-ի սահմաններում, Շիրակի փողոցի իրենց շենքի շքամուտքում շքամուտքը մաքրելու հարցի շուրջ Երևանի բնակիչ 38-ամյա Վալենտինա Բ․-ն վիճաբանել է իր հարևանուհի՝ Մելինե Ս․-ի հետ, որի ընթացքում տարայով հեղուկ նյութ է լցրել վերջինի դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ Վալենտինա Բ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր