00:00:00

Ես չէի ցանկանա Մայր Աթոռը պաշտպանել հենց Մայր Աթոռի միաբաններից. իմ սրբության սրբոցը չպետք է պղծվի ներսի տիրադավի կողմից. Նիկողոս Հովհաննիսյան

10:23, 18 դեկտեմբեր 2025 Հասարակություն

Նախկին հոգևորական Նիկողոս Հովհաննիսյանը հայտարարել է՝ չէր ցանկանա, որ այսպես լիներ, որ Մայր Աթոռը պաշտպաներ հենց Մայր Աթոռի միաբաններից։

«Չէի ցանկանա տեսնել այս դավաճանական քայլը, սա ամենավերջին արարքն էր, որին կուզեի ականատես լինել, բայց ունենք այն, ինչ ունենք։ Էջմիածինը ենթարկվում է նեռի հարձակումներին։ Սատանան ընտրել է աշխարհի ամենահին ու ամենազորեղ եկեղեցիներից մեկը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին։ Նա այս ամենն անում է հենց եկեղեցու միաբանների միջոցով՝ ներխուժելով նրանց հոգի՝ սևացնելով այն ու տրամադրելով Ամենակարող Տիրոջ դեմ։ Ես կկանգնեմ չարի «մխացող նետերի» դեմ։

Իմ սրբության սրբոցը չպետք է պղծվի ներսի տիրադավի կողմից։ Ձեր տան նախանձը կերավ ձեզ, վայ աստվածամերժներ։ Սատանան ձեզ ներշնչել է, թե դուք դա «բարի» նպատակով եք անում, այնինչ՝ նայեք ձեզ կողքից, դուք քարեր եք հանում աստվածանորոգ Մայր Աթոռի հիմքերից։ Վստահեցնում եմ՝ ձեր իսկ հանած քարերը ձեր տապանաքարերն են լինելու՝ այս և հանդերձյալ կյանքում։

Ամոթ և խարան ձեզ՝ կա՛նգ առեք»,- գրել է Հովհաննիսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր