00:00:00

Խնդրում եմ իմ դիմումը Ալիևային ընկալել կարեկցանքով. Վիգեն Էուլջեքջյանի կին

19:58, 17 դեկտեմբեր 2025 Քաղաքականություն

Խնդրում եմ իմ դիմումը փոխնախագահ Ալիևային չընկալել որպես քաղաքականություն ու չընդունել զայրույթով, այլ ընկալել սրտացավությամբ ու կարեկցանքով։ Այս մասին գրել է Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանի կինը՝ Լինդա Էուլջեքջյանը՝ անդրադառնալով իր՝ Մեհրիբան Ալիևային գրված դիմումի շուրջ քննադատություններին։

«Իմ ամուսինը այլևս չի կարող քայլել, և նրա երկարատև տառապանքը դարձել է անտանելի՝ ոչ միայն իր համար, այլև մեզ համար, ովքեր նրան սիրում են։ Մեր ընտանիքը խիստ կարիքի մեջ է նրա ներկայության, ուժի և արժանապատվության՝ որպես ամուսին և հայր։

Այս ներողամտության խնդրանքը գալիս է մարդկայնությունից և անհրաժեշտությունից։

Ես խնդրում եմ այն մարդկանց, ովքեր կարդում են սա, նայել այս խնդրանքին ի կարեկցանքով, հասկանալով, որ նման պահերին ողորմածությունը կարող է բուժել վերքերը, այլ ոչ թե խորացնել դրանք»,- իր սոցիալական էջում գրել է գրել է Էուլջեքջյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր