00:00:00

Ու, այո՜, հնարավոր է երկիրը այս վիճակից հանել՝ իշխանությունը փոխելու միջոցով, ուրիշ տարբերակ դրան չկա․ Նաիրի Սարգսյան

14:15, 17 դեկտեմբեր 2025 Քաղաքականություն

Մարդկանց մոտ տրամադրության անկում կա, մտածում են, թե ի՞նչ է լինելու սրա վերջը. Այո, սրա վերջը լինելու է՝ յուրաքանչյուրիս անձնական և խմբային վարքի դրսևորման միջոցով: Այս մասին ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:

«Ու, այո՜, հնարավոր է երկիրը այս վիճակից հանել՝ իշխանությունը փոխելու միջոցով, ուրիշ տարբերակ դրան չկա: Մեզ պետք է ծրագիր երկիրը այս վիճակից հանելու համար: Ես Հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ եմ, Աստված ինձ տվել է խելք, կարողություն, հմտություն, ես հույսս իմ վրա պետք է դնեմ, որպեսզի մոտենամ Աստծուն, ոչ թե սպասեմ երբ կմոտանամ Աստծուն, որ Աստված իմ երկիրը պահի. սա է իմ պատկերացումը»,- ասել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր