00:00:00

Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի տեսքով

14:05, 15 դեկտեմբեր 2025 Հասարակություն

Երևանում դեկտեմբերի 15-ի ցերեկը, 17-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Դեկտեմբերի 16-ին հնարավոր են թույլ տեղումներ՝ քաղաքի բարձրադիր գոտում ձնախառն անձրևի տեսքով։

Մարզերում դեկտեմբերի 15-ի ցերեկը, 17-ի ցերեկը, 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Դեկտեմբերի 16-ին, 17-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 17-ին Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Քամին արևմտյան՝ 2-5մ/վ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 16-ի ցերեկը և 17-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր