00:00:00

Ինչպես է թուրքական շտապօգնության մեքենան հայտնվել Հայաստանում

17:27, 13 դեկտեմբեր 2025 Հասարակություն

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Նարեկ Զեյնալյանը պարզաբանում է ներկայացրել համացանցում տարածվող տեսանյութի առնչությամբ, որում թուրքական շտապօգնության մեքենա է։

«Ինձ համար անհասկանալի և անընդունելի է, երբ շահարկում են հիվանդ տեղափոխող այլ պետության շտապօգնության մեքենան և քաղաքական երանգավորում տալիս՝ անկախ այն հանգամանքից, թե որ պետության շտապօգնության մեքենա է։

Հիմա դեպքի հետ կապված.

Ազգությամբ եզդի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն Ֆրանսիայի Կոլմար քաղաքից շտապօգնության մեքենայով տեղափոխել են Հայաստան՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։

Հ.Գ. «Հայրենասերներին» առաջարկում եմ ինչ-որ այլ հետաքրքրություն գտնել իրենց կյանքում»,- գրել է Զեյնալյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր