Եթե հաշվի առնենք սուբվենցիոն ծրագրերի այն ծավալը, որը մեզ մոտ պատրաստ է և արդեն շրջանառել ենք ավելի քան 10 միլիարդ դրամի մասով, մենք տարեսկզբին պլանավորածի համեմատ 200 տոկոս սուբվենցիաների կատարողական կունենանք, և ավելի քան 150% ճանապարհների մասով կատարողական կունենանք՝ տարեսկզբի պլանավորածի համեմատ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11–ին, կառավարության նիտում հայտարարեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Կուզեմ նաև արձանագրել, որ մենք ճանապարհաշինության մասով նոյեմբերի վերջ արդեն 505 կիլոմետր ճանապարհ ենք կառուցել, ասֆալտապատված ճանապարհ ենք կառուցել, որովհետև ճանապարհ կառուցել ենք ավելի շատ, կառուցել ենք նաև գրունտային ճանապարհեր շուրջ 20 կիլոմետր։
Նաև նախորդ տարիներից թերի իրականացրած ավելի քան 30 կիլոմետր ճանապարհի վերին շերտ ենք փոխարինել այս տարի, որ իմ ասած 505 կիլոմետրում չկա»,– ընդգծեց նա։