«Աէրոֆլոտ» ավիաընկերության կողմից իրականացվող Մոսկվա-Երևան չվերթը չեղարկվել է Ռուսաստանի մայրաքաղաքի մի շարք օդանավակայանների ժամանակավոր փակման պատճառով։ Այս մասին են վկայում Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի առցանց չվացուցակի տվյալները։
Չվացուցակի համաձայն` ինքնաթիռը պետք է Ռուսաստանի մայրաքաղաքից դուրս գար դեկտեմբերի 11-ին` Երևանի ժամանակով մոտավորապես ժամը 10:00-ին։
«Ռոսավիացիայի» տեղեկությունների համաձայն՝ «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայաններում ինքնաթիռների ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։ Անվտանգության միջոցառումները կապված են անօդաչուների հարձակումների սպառնալիքի հետ։
Սահմանափակումների պատճառով հետաձգվել է նաև Եկատերինբուրգ-Երևան չվերթը։