Ինչքան թալանչի կա, ինչքան գող ավազակ կա, որոնց դեմ որ դուրս էր եկել ժողովուրդը, 100 հազարներով փողոցում ցույցեր էր անում, ճանապարհներ էր փակում, այդ բոլոր թալանչիները հիմա դրսում են, բոլորի բիզնես գործերը շատ լավ են, և նրանք իշխանությունների հետ տարբեր միջոցառումների են մասնակցում։ Այս մասին Facebook–ի իր էջի ուղիղ եթերում նշել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Այն ժամանակ հայտնի է եղել, որ այդ մարդը թալանչի է, կամ ինչ-որ թալանչիի որդի է, այդ թալանածի այսօրվա տնօրենն է։ Այսինքն ընդամենը մարդը չկա, ու նորմալ է, որ իրենք որդու հետ են շփվում։
Այսօր դեկտեմբերի 10-ն է՝ մարդու իրավունքների օրն է, իսկ մեր բանտերում հիմա նստած են մարդիկ, որոնք ոչ մի քրեորեն արգելված արարք չեն արել։ Օրինակ, Միքայել Սրբազանը, երեք այլ Սրբազանները, Սամվել Կարապետյանը, ու էլի քաղաքական տարբեր նկատառումներով բանտարկված մարդիկ կան։ Այս տարի բանտերում արդեն 23 մարդ է մահացել, վիճակը բանտերում վատ է։ Արդարադատության համակարգը նեխած, փթած է, ժողովուրդը դատարաններից դժգոհ է։
Յոթ տարի անցել է, ոչ մի թալանչու, ոչ մի այն հայտնի գող ավազակի վերաբերյալ դատավճիռ չկա, բայց արձանագրում ենք, որ բանտերում նստած են անմեղ մարդիկ՝ Միքայել Սրբազանի գլխավորությամբ։
Այսինքն ում դեմ, որ էդ հեղափոխությունը եղել է, այդ մարդիկ վայելում են կյանքը, տարբեր միջոցառումների են մասնակցում, հովանավորում են իշխանությունների տարբեր միջոցառումներ, ինչ-որ ինչ–որ մարդիկ հարստանում են, բայց այլ, ուրիշ, անմեղ մարդիկ բանտերում նստած են։ Սա աբսուրդ է։
Իսկ իրավապաշտպաններ Հայաստանում հատուկենտ են մնացել, ձեն–ձուն չկա, իրավապաշտպանները զբաղված են Պուտինի դեմ պայքարով։
Շնորհավոր մարդու իրավունքների օրը»,– ըընդգծեց Մարուքյանը։