00:00:00

Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ կայացված դատավճիռը պետք է ենթարկվի անաչառ վերանայման. փաստաբան

15:37, 10 դեկտեմբեր 2025 Քաղաքականություն

Փաստաբան Գայանե Պապոյանը գրում է. «Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ…

Այսօր, երբ ամբողջ աշխարհում նշվում է Մարդու իրավունքների միջազգային օրը, Հայաստանի Հանրապետությունում շարունակում է մնալ անտեսված այն հիմնարար սկզբունքը, ըստ որի՝ անձի ազատությունն ու արդար դատաքննության իրավունքը պետք է պաշտպանված լինեն առանց բացառության։ Այն, ինչ տեղի է ունեցել և շարունակվում է տեղի ունենալ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ, ըստ էության հակասում է այդ սկզբունքներին։

Այս իրավիճակը ոչ միայն խաթարում է հասարակության վստահությունը արդարադատության նկատմամբ, այլ նաև վտանգավոր նախադեպ է մարդու հիմնարար իրավունքների խախտման տեսանկյունից։

Մարդու իրավունքների օրը չի կարող լինել ձևականություն, երբ իրական մարդկանց ազատություններն ու արժանապատվությունը նստվածքի նման մնում են դատական համակարգի անկատարությունների ներքո։

Այսօր առավել քան երբևէ կարևոր է բարձրաձայնել, որ յուրաքանչյուր սահմանափակում, այդ թվում՝ ազատազրկումը, պետք է հիմնվի բացառապես օրենքի վրա, ոչ թե քաղաքական կամ անձնական մոտիվների։ Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ կայացված դատավճիռը պետք է ենթարկվի անաչառ, թափանցիկ և շտապ վերանայման, իսկ նրա իրավունքների կոպտագույն խախտումները՝ անհապաղ վերացվեն։

Մարդու իրավունքների միջազգային օրը պարտադրում է ոչ թե գեղեցիկ հայտարարություններ, այլ գործողություններ։ Իսկ գործողությունը, այս դեպքում, մեկն է՝ վերականգնել Դավիթ Համբարձումյանի իրավական վիճակը օրենքի պահանջներին համապատասխան և ապահովել նրա իրավունքների լիարժեք պաշտպանությունը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր