00:00:00

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսները կոչ են անում չթիրախավորել իրենց

13:49, 10 դեկտեմբեր 2025 Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած մի խումբ եպիսկոպոսներ հանդես են եկել հայտարարությամբ։

 

«Ցավով տեղեկացանք, որ առաջիկա Եպիսկոպոսաց ժողովը չհիմնավորված պատճառաբանությամբ հետաձգվել է Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի կողմից, որը հնարավորություն պետք է ստեղծեր բոլոր եպիսկոպոսներիս` բարձրագույն ատյանում կանոնական մեր տեսակետը արտահայտելու և փաստարկելու։ Ափսոսում ենք, որ մեր կողմից բարձրացված լրջագույն հարցերը այդպես էլ մնացին անպատասխան։

 

Ինչ վերաբերում է Մայր Աթոռի կողմից եպիսկոպոսներիս ուղղված անհիմն մեղադրանքներին, մեկ անգամ ևս վերահաստատում ենք մեր անմնացորդ ուխտը Սուրբ Էջմիածնի հանդեպ, հավատարմությունը՝ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարգին և կանոններին, ավանդություններին և մեր զինվորյալ միաբանությանը։

 

Կոչ ենք անում հոգևոր մեր եղբայրներին չտրվել սադրանքների, զերծ մնալ վիրավորական խոսույթից և չթիրախավորել եպիսկոպոսներիս նվիրական առաքելությունը՝ հարգանքով վերաբերվելով Եկեղեցու նվիրապետական կարգին:

 

Մեկ անգամ ևս վերահաստատում ենք մեր հիմնավոր և արդարացի դիրքորոշումը, որ անհրաժեշտ է հիմնարար լուծում տալ մեր պետության և Սուրբ Եկեղեցու շուրջ ծավալվող անընդունելի երևույթներին։

 

Հայցում ենք Ամենակալ Տիրոջ անսահման ողորմությունը և զորակցությունը հայրենի մեր երկրին, Սուրբ Էջմիածնին և մեր բարեպաշտ ժողովրդին»,- ասվում է հայտարարությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր