00:00:00

Փոքրիկ խմբակը կրկին ստում է և փորձում պառակտել հայ հասարակությանը

12:03, 10 դեկտեմբեր 2025 Քաղաքականություն

Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության եկեղեցու հարևանությամբ գործող հայկական մշակութային կենտրոնի պատին փակցված ազգային բարերար Սամվել Կարապետյանին աջակցության նկարը իշխանական խոսափող Տ.Չ.-ն ներկայացրել է որպես եկեղեցու պատին փակցված նկար:

 Իմանալով իրականությունը` նա միտումնավոր ստում է հայ հասարակությանը: Եթե անգամ այս հարցում են ստում, պատկերացրեք ինչպիսի հարցերում է այս ուժը խաբում մեր ժողովրդին:


Հայ համայնքի ազգային-հոգևոր արժեքների պահպանության ու համայնքային կյանքում առանցքային նշանակություն ունեցող Մոսկվայի առաջնորդանիստ եկեղեցու կառուցման համար Սամվել Կարապետյանը ներդրել է տասնյակ միլիոնավոր դոլարներ։


Իսկ Փաշինյանը փորձում է քանդել եղած եկեղեցական համակարգը:


Հասկանալի  է, թե ինչու է Հայասռանի Հանրապետությունը աուկցիոնի վերածած փոքրիկ խմբակը ցնցումների մեջ, նա գիտակցում է փոփոխությունների անխուսափելիությունը։


Հ.Գ. Լուսանկարում իմ հիշատակած մշակութային կենտրոնն , որը վարչական շինություն է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր