00:00:00

Արամ Ա-ն բանակցություններ է վարել Կիպրոսի ուղղափառ եկեղեցու առաջնորդի հետ

22:10, 09 դեկտեմբեր 2025 Քաղաքականություն

 

 

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն բանակցություններ է վարել Կիպրոսի ուղղափառ եկեղեցու առաջնորդ, արքեպիսկոպոս Գեորգի Գ-ի հետ:
 
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 8-ին Արամ Ա-ի՝ Կիպրոս կատարած այցի շրջանակներում:
 
Հանդիպմանը քննարկվել են Կիպրոս կղզու օկուպացված հատվածում գտնվող եկեղեցիների վիճակը։ Նշվել է հնարավորության առկայության դեպքում եկեղեցիների իրավական կարգավիճակի հստակեցման և վերականգնման անհրաժեշտությունը:
Արամ Ա-ն և Գեորգի Գ-ն մտքեր են փոխանակել աստվածաբանական մի շարք հարցերի շուրջ՝ կարևորելով միասնական մոտեցումների մշակումը:
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը Գեորգի Գ-ին է նվիրել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ձեռագրի կրկնօրինակը: Իր հերթին արքեպիսկոպոսը Արամ Ա-ին սրբապատկեր է նվիրել։

 

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր